Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 26/04/2024
Գլխավոր » 2010 » Հուլիս » 26

Ողղակի շատ դժվար ա քո լեզվով(գրականոտ էլի) պատասխանել քեզ Սոֆֆ ջան,էսօր կամ վաղը կտեսնեմ քեզ ու իմ լեզվով կպատասխանեմ քեզ(ոչ գրական լեզվով,էն իմ սիրած խոսելաձևով<<Բոնիիիիի???ես ուր ես գնում???    Բոնի????>>):թե չե սենց գրական էէէէ.դե  հաաա,ես ել եմ ուզում մի բան գրեմ` օրինակ էն,որ իմ շատ ընկերների մեջ էլ կան մարդիկ`լավ մարդիկ ու լավ մարդ լինելով հանդերձ լավ ընկերներ,որոնք ինձ համար ավելին են քան ընկերը, Օրինակ Վահեն,Արմենը,Booch-ը,Կարոն,Դավոն,Յուկը(Յուրին)...ու տենց էլի մի քանիսը,
իրանք իմ 10%-ներն են,ոնց որ կինն ու տղամարդն են կեսեր այսինքն 50%-ներ,նենց էլ իմ ամեն ընկերը իմ մեջ ունի իր 10%-ը,շատերը կարող ա ճիշտ չհասկական,բայց ես ասում եմ էն ինչը զգում եմ:Ոնց ա որ Վահեի կամ օրինակ Արմենի հետ եմ լինում ու մենք ինչ որ մի միջավայրում ենք լինում և քանի որ մենք իրար շատ լավ ենք հասկանում մեր բոլոր արած քայլերը կամ խոսացածները իրար լրացնում են(էս երևույթը երևի շատերի մոտ ա լինում),այսինքն մենք իրար լրացնելով ենք դառնում ինչ որ կերպար,որ ուրիշ մարդկանց մոտ տպավորվում ա:իսկ եթե իրար հետ չենք լինում,մենք զգում ենք,որ մեր մեջ մի բան էն չի(մեր 10%-ը մեր հետ չի) ու մենք մեզ նենց չենք դրսևորում,ոնց որ ուզում էինք:Այ էտ ա 10%-ը, էտ ա ԸՆԿԵՐԸ (իմ կարծիքով):
Կատեգորիա: Արմեն Խաչիկյան | Դիտվել է: 1413 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 26/07/2010

Դիպուկահար աղավնին ձախողել է ամերիկյան հանրաճանաչ ռոք խմբի, «Գրեմի» մրցանակի դափնեկիր Kings of Leon-ի համերգը:

New York Post պարբերականի փոխանցմամբ` ամերիկյան Սենթ Լյուիս քաղաքում կազմակերպված համերգի ժամանակ աղավնի ծրտել է է Kings of Leon-ի բաս կիթառահար Ջարեդ Ֆոլոուիլի բերանի մեջ, ինչի պատճառով համերգը դադարեցվել է, իսկ վաճառված տոմսերի գումարը վերադարձվել է հանդիսատեսին:

Kings of Leon-ի հարվածային երաժիշտ Նաթհան Ֆոլոուիլը համերգից հետո Twitter սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել` ներողություն խնդրելով երկրպագուներից:

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 2097 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 26/07/2010

Այսօր Մադրիդում Ռաուլը հրաժեշտ կտա «Ռեալ» ակումբին, քանի որ գալիք մրցաշրջանից հանդես է գալու գերմանական «Շալկե-04»-ում։ Հրաժեշտի արարողությանը ներկա կլինի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ Արարողությունից հետո Ռաուլը և թիմի գործադիր տնօրեն Խորխե Վալդանոն ասուլիս կտան։

Ինչպես հայտնում է armsports.am-ը, 33-ամյա Ռաուլը գերմանական թիմի հետ պայմանագիր կնքեց այն բանից հետո, երբ արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղացողին հայտնեց, որ նրա կարիքը չի զգում։ Լեգենդար ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում 16 մրցաշրջան է անցկացրել, որոնց ընթացքում 723 հանդիպման է մասնակցել և խփել 324 գնդակ։

«Ռաուլի Բունդեսլիգա տեղափոխվելը ճիշտ որոշում էր։ Նա կլինի գալիք մրցաշրջանի անակնկալներից մեկը։ Ռաուլը կարող է շատ արագ հարմարվել գերմանական ֆու ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1214 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 26/07/2010