Ասիայում անցկացվել է միանգամից երկու «կեղտոտ» միջոցառում։ Դրանցից առաջինը՝ Պորյոնի ամենամյա 13-րդ ցեխի փառատոնը, տեղի է ունեցել Հարավային Կորեայում։ Ծրագրում տեղ են գտել այնպիսի զվարճանքներ, ինչպիսիք են ցեխամարտը, վազքը ցեխի մեջ, մրցույթ «ցեխի արքա» տիտղոսի համար և այլն։Իսկ Ֆիլիպիններում Տաոնգ Պուտիկ փառատոնին (Ցեխոտ մարդկանց փառատոն) կաթոլիկները լողացել են ցեխի մեջ։ Միջոցառման ժամանակ կաթոլիկ հանրության անդամները իրենց պատում են ցեխով, բանանի տերևներով, ճյուղերով՝ փառաբանելով Հովհաննես Մկրտչին։
...
Կարդալ շարունակությունը
|
Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի խաղացողներ Ֆրանկ Ռիբերիին եւ Քարիմ Բենզեմային ներկայացվել է պաշտոնական մեղադրանք` անչափահաս մարմնավաճառուհի Զահիա Դեհարի հետ սեռական կապ ունենալու համար: The Guardian-ը հաղորդում է, որ պաշտոնական մեղադրանքը ներկայացվել է հուլիսի 20-ին, ուշ երեկոյան: Այս տարվա ապրիլին ֆրանսիական ոստիկանությունը Փարիզի հասարակաց տներում անչափահաս մարմնավաճառուհիների բացահայտելու գործի շրջանակում հարցաքննել էր նաեւ Դեհարին, որը հայտնել էր, թե իր ծառայություններից օգտվել են նաեւ հայտնի ֆուտբոլիստներ, այդ թվում Ռիբերին ու Բենզեման, նաեւ Սիդնեյ Գովուն: Սակայն, երբ Գովուն դարձել է Դեհարի հաճախորդը, աղջկա 18 տարին արդեն լրացած է եղել: Ռիբերին խոստովանել է, որ օգտվել է Դեհարի ծառայություններից, սակայն չի իմացել նրա տարիքը: Դեհարը հաստատել է, որ Ռիբերիին չի հայտնել իր անչափահաս լինելու մասին: 27 ամյա Ռիբերին ամուսնացած է, ունի երկու երեխա:
...
Կարդալ շարունակությունը
Կատեգորիա: Սպորտ |
Դիտվել է: 1170 |
Ավելացրել է: Khachikyan |
Ամսաթիվ: 20/07/2010
|
Վերջին շրջանում տարբեր լուրեր են շրջում «Արմենիա TV» հեռուստաընկերության բաժնետերերի խորհրդում առկա տարաձայնությունների վերաբերյալ: Շրջող լուրերի հավաստիությունը դեռեւս ապահովված չնկատելովՙ տեղեկացնում ենք առայժմ միակ հավաստին. փոփոխություն է կատարվել հեռուստաընկերության բաժնետերերի խորհրդումՙ մեծահարուստ հայտնի բարերար Ժերալդ Գաֆեսճյանը դուրս է եկել խորհրդի կազմից, իսկ նրա բաժնեմասը օտարվել է «Քոմեդի Քլաբ»-ի տեր Արթուր Ջանիբեկյանին, որին պատկանում է նաեւ ATV հեռուստաընկերությունը: Բնականաբար, իր բաժնեմասը պահպանել է Բագրատ Սարգսյանը, որն այս մասին արդեն հայտարարել էր վերջերս նույն հեռուստատեսությամբ ունեցած ելույթում:
|
|