Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 18/04/2024
Գլխավոր » 2010 » Հուլիս » 20 » Ռիբերիին եւ Բենզեմային պաշտոնական մեղադրանք է ներկայացվել
16:17
Ռիբերիին եւ Բենզեմային պաշտոնական մեղադրանք է ներկայացվել
        Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի խաղացողներ Ֆրանկ Ռիբերիին եւ Քարիմ Բենզեմային ներկայացվել է պաշտոնական մեղադրանք` անչափահաս մարմնավաճառուհի Զահիա Դեհարի հետ սեռական կապ ունենալու համար: The Guardian-ը հաղորդում է, որ պաշտոնական մեղադրանքը ներկայացվել է հուլիսի 20-ին, ուշ երեկոյան:

Այս տարվա ապրիլին ֆրանսիական ոստիկանությունը Փարիզի հասարակաց տներում անչափահաս մարմնավաճառուհիների բացահայտելու գործի շրջանակում հարցաքննել էր նաեւ Դեհարին, որը հայտնել էր, թե իր ծառայություններից օգտվել են նաեւ հայտնի ֆուտբոլիստներ, այդ թվում Ռիբերին ու Բենզեման, նաեւ Սիդնեյ Գովուն: Սակայն, երբ Գովուն դարձել է Դեհարի հաճախորդը, աղջկա 18 տարին արդեն լրացած է եղել:

Ռիբերին խոստովանել է, որ օգտվել է Դեհարի ծառայություններից, սակայն չի իմացել նրա տարիքը: Դեհարը հաստատել է, որ Ռիբերիին չի հայտնել իր անչափահաս լինելու մասին: 27 ամյա Ռիբերին ամուսնացած է, ունի երկու երեխա:

22-ամյա Բենզեման չի ընդունում մեղադրանքը: Եթե ֆուտբոլիստները մեղավոր ճանաչվեն, նրանց կսպառնա մինչև երեք տարի ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք:

Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1133 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Բենզեմա, Ռիբերի, Ֆրանսիական ոստիկանություն | Վարկանիշ: 5.0/1