Գլխավոր » 2010 Հուլիս 31 » Մումիան 30 տարի թոշակ է ստացել
20:38 Մումիան 30 տարի թոշակ է ստացել | |
Ճապոնացի Սոգեն Կատոն համարվում էր Տոկիոյում ամենաերկարակյաց մարդը, սակայն երբ պաշտոնյաները եկել են շնորհավորելու նրան 111-ամյակի կապակցությամբ, պարզվել է, որ ծերուկը վաղուց մահացել է և վերածվել մումիայի։ Պաշտոնյաների մոտ այդ կապակցությամբ կասկած է առաջացել այն բանից հետո, երբ «երկարակյացի» թոռնուհին տան շեմից հայտնել է, որ պապիկը չի ցանկանում տեսնել ոչ ոքի, հայտնում է BBC-ն։ Ընտանիքի մյուս անդամները նույնպես ավելի վաղ կանխում էին ծերունու հետ հանդիպելու սոցիալական ծառայությունների փորձերը։ Կատոյի տուն ժամանած ոստիկանությունը հայտնաբերել է նրան անկողնում զմռսված։ | |
|