Վանաձորի բնակիչ, 1991 թվին ծնված Ռոբերտ Հովհաննիսյանը հուլիսի 28-ի պատահարի վեց զոհերից մեկն է։ ԼՂՀ Մարտունու զորամասում տեղի ունեցածը ցնցել է ողջ երկիրը։ Պատահարի մասին մենք ընդամենը գիտենք այն, որ զինվորներից մեկին ծաղրի ենթարկելու արդյունքում մեկ այլ զինվոր իրեն ամրակցված զենքով սպանել է հինգ հոգու և վերջում ինքնասպան եղել։ Երեկ ողջ երկիրը դիակներ էր ընդունում, սգում երիտասարդ տղաների մահն ու փորձում հասկանալ, թե ինչն է նման ողբերգության պատճառը։ Վանաձորի մեր թղթակիցն այցելել է Ռոբերտ Հովհաննիսյանի տուն և զրուցել հարազատների հետ։ Հարցազրույցները ներկայացնում ենք առանց միջամտության։ Տատիկի խոսքը - Շաբաթ օրը ինքը արձակուրդ ուներ, պետք ա գար, 2 ամիս առաջ օրենքով պետք ա գար, չեկավ, մեզ ասեցին՝ կարբյուրատոր ուղարկեք, որ երեխուն թողանք գա, ուղարկեցինք, բայց երեխուն էլի չուղարկեցին։ Ասին՝ մյուս շաբաթ կուղարկենք, էլի չուղարկեցին, երեխեն զանգեց ասավ. «Պապա, չեն ուղարկում, դիրքեր կգնանք–կգանք, նոր երևի կուղարկեն, էլի խաբին»։ Զանգում էինք իրանց աֆիցերին, ասում էինք՝ պապը հիվանդ ա, մահամե
...
Կարդալ շարունակությունը
|
Ճապոնացի Սոգեն Կատոն համարվում էր Տոկիոյում ամենաերկարակյաց մարդը, սակայն երբ պաշտոնյաները եկել են շնորհավորելու նրան 111-ամյակի կապակցությամբ, պարզվել է, որ ծերուկը վաղուց մահացել է և վերածվել մումիայի։Պաշտոնյաների մոտ այդ կապակցությամբ կասկած է առաջացել այն բանից հետո, երբ «երկարակյացի» թոռնուհին տան շեմից հայտնել է, որ պապիկը չի ցանկանում տեսնել ոչ ոքի, հայտնում է BBC-ն։ Ընտանիքի մյուս անդամները նույնպես ավելի վաղ կանխում էին ծերունու հետ հանդիպելու սոցիալական ծառայությունների փորձերը։ Կատոյի տուն ժամանած ոստիկանությունը հայտնաբերել է նրան անկողնում զմռսված։ Ըստ հարազատների՝ ծերուկը մահացել էր դեռ 30 տարի առաջ, սակայն նրա ընտանիքը շարունակել է նրա անունով թոշակ ստանալ, ինչի արդյունքում կուտակվել է մոտ 100 հազար դոլար գումար։
|
Հյուսիսային Կորեայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամները 2010թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից ձեռնունայն տուն վերադառնալու պատճառով ենթարկվել են շատ խիստ պատիժների:Radio Free Asia-ի (FRA) փոխանցմամբ` ողջ հավաքականը ստիպողաբար դուրս է բերվել մարզադաշտ և հրապարակավ նվաստացվել Հյուսիսային Կորեայի սպորտի նախարար Փակ Մյոնգ-Չոլի կողմից: Վեց ժամ տևած այդ պատժին հետևել են մեծ թվով մարդիկ` Հյուսիսային Կորեայի իշխանության հարյուրավոր ներկայացուցիչներ, ուսանողներ և լրագրողներ: Բացի այդ, հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից և երկրի Աշխատավորական կուսակցությունից հեռացվել է Կիմ Յոնգ Հունը, ով որպես պատիժ կկատարի հարկադիր ծանր աշխատանքներ: Նշվում է նաև, որ Հյուսիսային Կորեայի արդեն նախկին մարզչին սպառնում է մահապ
...
Կարդալ շարունակությունը
Կատեգորիա: Սպորտ |
Դիտվել է: 1368 |
Ավելացրել է: Khachikyan |
Ամսաթիվ: 31/07/2010
|
|