18:23 Հյուսիսային Կորեայի ֆուտբոլի հավաքականի մարզիչին հնարավոր է` մահապատժի ենթարկեն | |
Հյուսիսային Կորեայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամները 2010թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից ձեռնունայն տուն վերադառնալու պատճառով ենթարկվել են շատ խիստ պատիժների: Radio Free Asia-ի (FRA) փոխանցմամբ` ողջ հավաքականը ստիպողաբար դուրս է բերվել մարզադաշտ և հրապարակավ նվաստացվել Հյուսիսային Կորեայի սպորտի նախարար Փակ Մյոնգ-Չոլի կողմից: Վեց ժամ տևած այդ պատժին հետևել են մեծ թվով մարդիկ` Հյուսիսային Կորեայի իշխանության հարյուրավոր ներկայացուցիչներ, ուսանողներ և լրագրողներ: Բացի այդ, հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից և երկրի Աշխատավորական կուսակցությունից հեռացվել է Կիմ Յոնգ Հունը, ով որպես պատիժ կկատարի հարկադիր ծանր աշխատանքներ: Նշվում է նաև, որ Հյուսիսային Կորեայի արդեն նախկին մարզչին սպառնում է մահապատիժ` երկրի առաջնորդ Կիմ Չեն Իրի որդուն` Կիմ Չեն Ունին վիրավորելու համար: Իսկ Chosun Ilbo պարբերականը նշում է, որ անհաջողության մատնված մարզիկները Հյուսիսային Կորեայում նախկինում ուղարկվում էին համակենտրոնացման ճամբարներ: Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի հավաքականը 2010թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Պորտուգալիայից պարտություն կրեց 0:7, Բրազիլիայից` 1:2, Կոտ դ´Իվուարից` 0:3 հաշվով: | |
|