Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Շաբաթ, 20/04/2024
Գլխավոր » 2010 » Հուլիս » 24

Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային առաջնությունների դասակարգման աղյուսակը:

Նախորդ տարիների առաջատար Անգլիայի Պրեմիեր լիգան հայտնվել է 5-րդ տեղում: Իսկ ամենաուժեղ առաջնություն է ճանաչվել իսպանականը:

Հայաստանի առաջնությունը 70-րդ տեղում է:


1.         Իսպանիա        580,0

2.         Բրազիլիա       577,0

3.         Արգենտինա    536,0

4.         Իտալիա          508,0

5.         Անգլիա           486,0

6.    ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1185 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 24/07/2010

Հրապարակ թերթը գրում է, որ ձկան խանութի հարեւանությամբ շենքի բնակիչները գիշերային ժամերին իրենց մուտքերում հանդիպում են զգեստափոխվող հոմոսեքսուալիստների եւ տրանսվիստիտների, որոնք, մուտքերում հագնելով կանացի հագուստներ, ուղղվում են դեպի մոտակա՝ քաղաքապետարանի դիմացի այգին, որը նրանց հավաքատեղին է: «Միայն քաղաքի այս հատվածում հավաքվող համասեռամոլները, սակայն, վերջերս սկսել են հայտնվել նաեւ Կարապի լճի եւ Օպերայի մոտակայքում՝ իրենց տեսքով զարմացնելով սփյուռքահայ զբոսաշրջիկներին: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը փորձել էր արգելել քաղաքապետարանի դիմացի այգում սեռական փոքրամասնությունների հավաքները: Անգամ ոստիկանական ուժեր էին կիրառել, սակայն նման միջոցառումներն ընդամենը մեկ-երկու օրվա ազդեցություն են ունենում- նկատում է թերթը:
Կատեգորիա: Հասարակություն | Դիտվել է: 3075 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 24/07/2010

Ես երջանիկ մարդ եմ- հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, նշելով, որ իր երջանկության աղբյուրն իր ընտանիքն է։ Վարչապետն ունի թոռնիկ եւ 2 տարեկան տղա՝ Աբգարը, որն ըստ վարչապետի՝ բոլոր փոքրիկ երեխաների նման կառավարում է իր ընտանիքի կենցաղը՝ բոլորին ստիպելով ժամը 8-ին արթնանալ ու զբաղվել իրենով։ Փոքրիկ Աբգարը խլում է նաեւ վարչապետի երեկոյան հանգստի ժամերը։

Տ. Սարգսյանի խոսքով՝ իր մյուս տղան, որ 8 տարեկան է եւ դեռ նոր է ճանաչում աշխարհը, իմանալով ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնությունում ֆուտբոլիստների բարձր աշխատավարձերի մասին՝ հորը խորհուրդ է տվել թողնել վարչապետությունը եւ զբաղվել ֆուտբոլով։ Սակայն հետո ճշտել է. Իսկ միգուցե դու արդեն հի՞ն ես։

Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1132 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 24/07/2010