Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 22/11/2024
Գլխավոր » 2010 » Հուլիս » 22 » (18+)Սիրեկանները պահուհանից ընկել են սեքսի ժամանակ
16:01
(18+)Սիրեկանները պահուհանից ընկել են սեքսի ժամանակ
Գաղտնի հանդիպող սիրահար զույգը ընկել է վարձակալած բնակարանի պատուհանից սեքսով զբաղվելու ժամանակ։ Ինչպես գրում է The Sun-ը, միջադեպը տեղի է ունեցել գերմանական Լյուբեկ քաղաքում։

Ըստ ոստիկանության՝ զույգը առաջին հարկի բնակարանում պատուհանագոգի վրա սեքսով է զբաղվել (նրանք պարբերաբար այդ բնակարանում հանդիպել են իրենց օրինական ամուսիններից գաղտնի)։ Ընթացքում պատուհանին մեջքով նստած կինը շատ է հետ թեքվել և ընկել է լուսամուտից՝ իր հետ տանելով նաև սիրեկանին։

Ներքև ընկնելով՝ մերկ գերմանացիները ձևացրել են, թե սեքսով չէին զբաղվում. «Չէր կարող ոչ մի սեքս լինել։ Մենք պարզապես զվարճանում էինք։ Ես ընդհանրապես չեմ հիշում, թե ինչպես ենք ընկել»,- ականատեսներին ասել է կինը։

Ընկնելու հետևանքով անհավատարիմ գերմանացիները վնասվածքներ են ստացել։

Հետաքրքիր է, որ պատուհանից ընկած կնոջ օրինական ամուսինը նույն օրը նույնպես վնասվածք է ստացել՝ ընկնելով տանիքից, որը նորոգում էր։

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1385 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: սեքս, Սիրեկաններ | Վարկանիշ: 5.0/1