Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Երեքշաբթի, 26/09/2017
Գլխավոր » 2010 » Հուլիս » 23 » TV-5-ը,ԱԼՄ-ն,Երևանը և Ար-ը կզրկվեն եթերից
18:17
TV-5-ը,ԱԼՄ-ն,Երևանը և Ար-ը կզրկվեն եթերից

«TV5» հեռուստաընկերության ղեկավարությունը հրահանգել է իր աշխատակիցներին սեպտեմբերի 1-ից աշխատանքի չգալ եւ այլ աշխատանք գտնել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են հեռուստաընկերության աշխատակիցներից մի քանիսը: Որպես աշխատանքի չգալու պատճառ նշվել է այն հանգամանքը, որ հեռուստաընկերությունը կապուղիների մրցույթում չի հաղթելու եւ զրկվելու է հեռարձակման իրավունքից: Ըստ լուրերի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը մինչեւ իսկ հայտնել է հեռուստաընկերության ղեկավարությանը՝ զուր ժամանակ ու ջանքեր չվատնել մրցույթին պատրաստվելու համար, քանի որ  «TV5»-ը փակելու որոշումն արդեն իսկ կայացված է:

Հեռուստաընկերության ղեկավարությունը փորձել է համաձայնության գալ ՀՌԱՀ-ի հետ՝ եթերից չզրկվելու համար, սակայն ապարդյուն: Հեռուստաընկերության աշխատակիցները, որոնց թիվն անցնում է շուրջ 5 տասնյակը, դժկամորեն են ընդունել նորությունն ու այժմ այլ աշխատանք են փնտրում:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից հայտարարվել է Հայաստանի տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթ:

Ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի՝ մրցույթի արդյունքում 2011թ. հունվարից  22-ի փոխարեն կհեռարձակվի 18 հեռուստաընկերություն: Այսինքն, գործող հեռուստաընկերություններից  4-ը եթերազրկվելու է: Դրանց թվում, բացի «TV5»-ից, նշվում են «ԱԼՄ»-ն, «Երեւան»-ը եւ «Ար»-ը:

Կատեգորիա: Հայաստան | Դիտվել է: 1438 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Ար, Երևան, TV-5, ԱԼՄ | Վարկանիշ: 5.0/1