Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Շաբաթ, 27/04/2024
Գլխավոր » 2010 » Հոկտեմբեր » 11


Հոկտեմբերի 9-ին Անթալիայի "Ոսկե նարինջ" միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով Թուրքիայի Անթալիա քաղաք էր ժամանել աշխարհահռչակ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` մինչև իր ժամանումը և դրանից հետո ռեժիսորի հասցեին Թուրքիայում քաղաքական գործիչների և արվեստագետների շրջանում հնչող կոշտ քննադատություններից հետո Կուստուրիցան երեկ որոշ հայտարարություններ անելուց հետո հեռացել է Թուրքիայից:

Անդրադառնալով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայի հայտարարություններին և Թուրքիայում իր դեմ սկսված արշավը որակելով որպես «բարբարոսություն»` աշխարհահռչակ ռեժիսորը հայտարարել է. 
"Ես որևէ քաղաքական կուսակցության անդամ չեմ: Այս փառատոնի ժամանակ բախվեցի մի բանի, որն ինձ հետ երբեք չէր պատահել։ Այս կապակցությամբ ինձ պաշտպանել անգամ չեմ ցանկանում, սա ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Մշակույթ | Դիտվել է: 1507 | Ավելացրել է: Vahe | Ամսաթիվ: 11/10/2010


Comedy Club Production (CCP)-ն ընդլայնել է իր մասնաբաժինը 7 Art ընկերությունում, որը զբաղվում է հայտնի և սիրված հեռուստասերիալների արտադրությամբ, ինչպիսին է օրինակ "Ունիվեր"-ը ("Универ"): Այսօր արդեն Comedy Club Production-ը տնօրինում է 7 Art ընկերության բաժնետոմսերի 74%-ը, ընդ որում ընկերության չորս հիմնական բաժնետերերից երկուսի` Սեմյոն Սլեպակովի և Վյաչիսլավ Դուսմուխամետի մասնաբաժինները կրճատվել են` 24,5%-ից հասնելով 13%-ի, մինչդեռ Գարիկ Մարտիրոսյանին և Արթուր Ջանիբեկյանին են անցել բաժնետոմսերի շուրջ 23%-ը` գումարվելով մինչ այս տնօրինվող 51%-ին: Նշենք, որ գործարքը կնքվել է Comedy Club Production-ի գլխամասային գրասենյակի միջոցով, որը գրանցված է Սինգապուրում:

Արթուր Ջանիբեկյանի ոչ պաշտոնական հայտարության համաձայն` 7 Art ընկերության ընդհանուր արժեքը ներկայումս գնահատվում է 58,1 մլն դոլար: Միևնույն ժամանակ, գործարքի հստակ արժեքը պահվում է գաղտնի:

Այսպիսով, կարելի է ասել, որ այս նոր կնքված գործարքի արդյունքում CCP ամրապնդել է իր դիրքերը Ռուսաստանում հումորի «արտադրության» ոլորտում: 

... Կարդալ շարունակությունը
Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1626 | Ավելացրել է: Vahe | Ամսաթիվ: 11/10/2010