Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 25/04/2024
Գլխավոր » 2010 » Հոկտեմբեր » 11 » ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՄՈՐԸ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ «ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ» Է
14:15
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՄՈՐԸ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ «ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ» Է


Comedy Club Production (CCP)-ն ընդլայնել է իր մասնաբաժինը 7 Art ընկերությունում, որը զբաղվում է հայտնի և սիրված հեռուստասերիալների արտադրությամբ, ինչպիսին է օրինակ "Ունիվեր"-ը ("Универ"): Այսօր արդեն Comedy Club Production-ը տնօրինում է 7 Art ընկերության բաժնետոմսերի 74%-ը, ընդ որում ընկերության չորս հիմնական բաժնետերերից երկուսի` Սեմյոն Սլեպակովի և Վյաչիսլավ Դուսմուխամետի մասնաբաժինները կրճատվել են` 24,5%-ից հասնելով 13%-ի, մինչդեռ Գարիկ Մարտիրոսյանին և Արթուր Ջանիբեկյանին են անցել բաժնետոմսերի շուրջ 23%-ը` գումարվելով մինչ այս տնօրինվող 51%-ին: Նշենք, որ գործարքը կնքվել է Comedy Club Production-ի գլխամասային գրասենյակի միջոցով, որը գրանցված է Սինգապուրում:

Արթուր Ջանիբեկյանի ոչ պաշտոնական հայտարության համաձայն` 7 Art ընկերության ընդհանուր արժեքը ներկայումս գնահատվում է 58,1 մլն դոլար: Միևնույն ժամանակ, գործարքի հստակ արժեքը պահվում է գաղտնի:

Այսպիսով, կարելի է ասել, որ այս նոր կնքված գործարքի արդյունքում CCP ամրապնդել է իր դիրքերը Ռուսաստանում հումորի «արտադրության» ոլորտում: 

Класс!

Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1625 | Հեղինակ: Vahe | Թեգեր: Comedy Club, դոլար, Comedy Club Production, garik martirosyan, Գարիկ Մարտիրոսյան, Ունիվեր, 7 Art, Արթուր Ջանիբեկյան, Ռուսաստան | Վարկանիշ: 5.0/3