Գլխավոր » 2010 Հուլիս 27 » Յուրի Ջորկաեֆը Հայաստանի հավաքականի մարզիչ???
14:48 Յուրի Ջորկաեֆը Հայաստանի հավաքականի մարզիչ??? | |
Ֆուտբոլիստը հիշել է, որ ժամանակին հորը՝ Ժան Ջորկաեֆին առաջարկել էին գլխավորել Հայաստանի հավաքականը, սակայն համագործակցությունն այդպես էլ չստացվեց։ «Հաճելի կլիներ, եթե ես մի օր զբաղեցնեի այդ պաշտոնը։ Դա հետաքրքիր արկած կլիներ»,- հայտարարել է Ջորկաեֆը, որի մայրը ազգությամբ հայ է։ Ինչպես հայտնում է «Ռեգնում»-ը, ֆուտբոլիստն այժմ ապրում է ԱՄՆ-ում և այնտեղ էլ ստեղծել է սեփական հիմնադրամը։ Կազմակերպությունը նրա անունն է կրում և ուղղված է բարդ տարածաշրջաներում ֆուտբոլի զարգացմանը։ | |
|