Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 22/11/2024
Գլխավոր » 2010 » Հուլիս » 24 » Վարչապետն արդեն "հին" է,բայց շատ երջանիկ
12:53
Վարչապետն արդեն "հին" է,բայց շատ երջանիկ
Ես երջանիկ մարդ եմ- հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, նշելով, որ իր երջանկության աղբյուրն իր ընտանիքն է։ Վարչապետն ունի թոռնիկ եւ 2 տարեկան տղա՝ Աբգարը, որն ըստ վարչապետի՝ բոլոր փոքրիկ երեխաների նման կառավարում է իր ընտանիքի կենցաղը՝ բոլորին ստիպելով ժամը 8-ին արթնանալ ու զբաղվել իրենով։ Փոքրիկ Աբգարը խլում է նաեւ վարչապետի երեկոյան հանգստի ժամերը։

Տ. Սարգսյանի խոսքով՝ իր մյուս տղան, որ 8 տարեկան է եւ դեռ նոր է ճանաչում աշխարհը, իմանալով ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնությունում ֆուտբոլիստների բարձր աշխատավարձերի մասին՝ հորը խորհուրդ է տվել թողնել վարչապետությունը եւ զբաղվել ֆուտբոլով։ Սակայն հետո ճշտել է. Իսկ միգուցե դու արդեն հի՞ն ես։

Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1176 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Տիգրան Սարգսյան, Վարչապետ | Վարկանիշ: 5.0/2