18:55 Թուրքը երազում կնոջն ու աղջկան է տեսել, արթնացել ու սպանել է նրանց | |
Ստամբուլում տեղի է ունեցել զարհուրելի և միևնույն ժամանակ տարօրինակ ոճրագործություն: CNNTurk-ի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Ումրանիյեի շրջանում: 47-ամյա Սեբահաթթին Ալքանը, երազում տեսնելով, թե ինչպես են մերկանում կինն ու դուստրը, արթնացել ու խեղդամահ է արել նրանց: Որոշ ժամանակ անց Ալքանը ոճրագործության մասին հայտնել է նույն տանն ապրող ավագ եղբորը, դուրս է եկել տնից և կատարվածի մասին պատմել փողոցում հերթապահություն անող ոստիկաններին, որոնք էլ ձերբակալել են մարդասպանին: Թուրքական լրատվամիջոցի տեղեկացմամբ` Ալքանը նախկինում ունեցել է հոգեկան խանգարումներ, ինչի պատճառով նրանից հեռացել էր 48-ամյա կինը: Հիվանդանոցում որոշ ժամանակ համապատասխան բուժում ստանալուց հետո Սեբահաթթին Ալքանը դուրս էր գրվել և համոզել կնոջը վերադառնալ: Ալքանը սպանության գիշերը խնդրել էր իր դստերը՝ 3 տարեկան որդու մայր, հղի 22-ամյա Սևգի Արսլանին այցելել իրենց: Աղջիկն էլ չէր մերժել հոր խնդրանքը: | |
|