Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 22/11/2024
Գլխավոր » 2010 » Հուլիս » 16 » Ուկրաինացի ֆեմինիստուհիները հրապարակում մերկացել և լոգանք են ընդունել
16:11
Ուկրաինացի ֆեմինիստուհիները հրապարակում մերկացել և լոգանք են ընդունել

Femen կանանց շարժման երկու ակտիվիստներ կիսամերկ վիճակում Կիևի հրապարակներից մեկի շատրվանների տակ լոգանք ընդունելու համար դատապարտվել են տուգանքի։

Ֆեմինիստուհիները դիմել են այդ քայլին՝ ի նշան Կիևում տաք ջրամատակարարման դադարեցման և կոմունալ ծառայությունների վարձավճարների բարձրացման դեմ բողոքի։

Ինչպես հայտնում է Интерфакс-ը, կիսամերկ աղջիկները լողանալիս պարզել են «Ջուր չկա ծորակում՝ լվացվում եմ Մայդանում» գրությամբ պաստառներ։

Ոստիկանները ձերբակալել են ակտիվիստներից երեքին։ Նրանցից մեկը միայն նախազգուշացում է ստացել ակցիայի անցկացման կանոնները խախտելու համար, իսկ մյուս երկուսը ստիպված կլինեն տուգանք վճարել։

Կատեգորիա: Միջազգային | Դիտվել է: 1244 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: ՈՒկրաինա, ֆեմինիստուհիներ | Վարկանիշ: 0.0/0