Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Շաբաթ, 20/04/2024
Գլխավոր » 2010 » Սեպտեմբեր » 16 » Իտալուհիների կեսից ավելին առնվազն մեկ անգամ սեռական բռնության է ենթարկվել
20:00
Իտալուհիների կեսից ավելին առնվազն մեկ անգամ սեռական բռնության է ենթարկվել
Իտալիայի պետական վիճակագրական վարչությունը կանանց նկատմամբ սեռական բռնությունների կամ ոտնձգությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել։

Այդ զեկույցի համաձայն, 14-65 ավելի քան 10 մլն իտալուհի, որը, ի դեպ, Իտալիայի կին բնակչության կեսից ավելին է, գոնե մեկ անգամ ենթարկվել է սեռական բռնության, ոտնձգության կամ սեռական սպառնալիքի։

Իսկ վերջին 3 տարվա ընթացքում մոտ 4 մլն կին սեռական ոտնձգությունների զոհ է դարձել, նրանցից 1 մլն 200 000-ը՝ աշխատավայրում։

Ըստ զեկույցի, ավելի հաճախ նման վտանգի ենթարկվում են Իտալիայի հյուսիսի խոշոր քաղաքներում ապրող կանայք։

Վիճակագրական տվյալների համաձայն, սեռական ոտնձգությունների համար առավել խոցելի են 14-24 տարեկան իտալուհիները՝ մեծամասամբ բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցողները։

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1218 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Իտալիա, սեռական ոտնձգություններ, սեռական բռնություն | Վարկանիշ: 5.0/1