16:01 Իսլամը թույլ է տալիս Աստծուն էլ-փոստ ուղարկել "Էլ-փոստ Ալլահին?" | |
Թուրքիայի Բողազիչի համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոսը հեռուստատեսային հաղորդման ընթացքում իսլամի վերաբերյալ զարմանալի մեկնաբանությամբ է հանդես եկել։ Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Բաղազիչի համալսարանի դասախոս Յավուզ Սելիմ Քարաքըշլան, "Հանրապետության Ռամադանները" հաղորդման ընթացքում պատասխանելով հարցին, թե Արարիչը հասկանո՞ւմ է թուրքերեն աղոթքները, ասել է. "Իսլամը մի շարք առանձնահատկություններ ունի, որոնցից մեկն այն է, որ ձեռքի 2 ափը բացելու ժամանակ եւ առանց որեւէ տեխնիկական միջոցի, կապ է հաստատվում Աստծո հետ։ Դուք կարող եք խոսել ցանկացած լեզվով, միեւնույն է Աստված ձեզ լսելու է։ Մյուս կրոններում սա չկա։ Իսլամը հնարավորություն է տալիս ուղիղ կապ հաստատել Աստծո հետ: Այսօրվա բառապաշարով եթե ասենք, դա Աստծուն էլ-փոստ ուղարկելու հնարավորություն է տալիս։ Եւ բոլոր էլ-փոստերը, ինչ լեզվով էլ լինեն, Աստված կարդում է։Ձեր բոլոր էլ-փոստերը Ալլահը կարդում է:Իմ կարծիքով, սա իսլամում մարդկանց ուրախացնող մի յուրահատկություն է": | |
|