Գլխավոր » 2010 Օգոստոս 3 » Ինդոնեզիայի խորհրդարանում պատգամավորները պոռնոֆիլմ են դիտել
17:20 Ինդոնեզիայի խորհրդարանում պատգամավորները պոռնոֆիլմ են դիտել | |
Ինդոնեզիայի խորհրդարանում տեղի է ունեցել խայտառակ միջադեպ: Նիստի ժամանակ խորհրդարանում տեղադրված էկրանին անսպասելի հայտնվել են պոռնոկադրեր: Ինդոնեզական լրատվամիջոցների փոխանցմամբ` կադրերը երևալուց հետո խորհրդարանում իրարանցում է սկսվել: 15 րոպե շարունակ հնարավոր չի եղել էկրանից հեռացնել այդ կադրերը: Ինդոնեզիայի խորհրդարանի նախագահ Մարզուքի Ալիեն պահանջել է հայտնաբերել և պատժել այդ արարքի հեղինակներին: Նախնական տեղեկությունների համաձայն` ցուցադրման հեղինակները խոսքի ազատության համար պայքարող հաքերներն են: | |
|