20:49 Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը ճերմակել է ու ճաղատացել | |
"Պապարացի" ամսագիրը հրապարակել է հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի լուսանկարը, որտեղ նրա մազերը թափած են ու սպիտակած եւ մեկնաբանություններ է գրել: Ըստ ամսագրի, այս տարի հեռուստաաստղը դառնում է 36 տարեկան, ինչը հարավային արյուն ունեցող տղամարդու համար բավական սոլիդ տարիք է: Իսկապես, Գարիկն արդեն ամուսնացած է, ունի դուստր` Ժասմին անունով, եւ որդի` Դանիել անունով ու հիմա հայտնվել եմ մեծ լինելու այլ ապացույցներ: "Երեկ պապարացիները նրան տեսել են Ռիժսկի կայարանում: Ճանապարհից հոգնած, ակնոցներով, ճերմակած քունքերով եւ նկատելի ճաղատով Մարտիրոսյանը համարյա անճանաչելի է եղել: Կարճ կտրած մազերը էլ ավելի էին ընդգծում նրա դիմագծերի փոփոխությունը: Նրա շապիկի վրայի մակագրությունը` «Պառկեցրեք ինձ քնելու եւ ես կարող եմ վերածնվել", արտիստի կերպարին ողբերգականություն էին ավելացնում: Գարիկի կողքին նրա կինը փխրուն դեռահաս էր հիշեցնում: Բարեբախտաբար, ընտանեկան հոգսերը եւ երկու երեխաների առկայությունը Ժաննայի արտաքին տեսքի վրա նվազագույն ազդեցությունն են ունեցել»,- գրել է պարբերականը: By ArmenRock Ես էս նորությունը իմանալուն պես իրոք տխրեցի, որովհետև Գարիկ Մարտիրոսյանը շատ լավ հումորիստ ա ու շատ բարձր ա պահում հայերի պատիվը:Նաև էն, որ ինքը բավականին գեղեցիկ ա, ու շատերի մոտ ինքը հայ տղամարդու կերպար ա ձևավորում,նենց որ եթե ինքը իրա կերպարը ինչ-որ չափով կորցնի, դրանից հայերն էլ են մի քիչ տուժում: | |
|