Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 21/11/2024
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 05

"Պապարացի" ամսագիրը հրապարակել է հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի լուսանկարը, որտեղ նրա մազերը թափած են ու սպիտակած եւ մեկնաբանություններ է գրել: Ըստ ամսագրի, այս տարի հեռուստաաստղը դառնում է 36 տարեկան, ինչը հարավային արյուն ունեցող տղամարդու համար բավական սոլիդ  տարիք է: Իսկապես, Գարիկն արդեն ամուսնացած է, ունի դուստր` Ժասմին անունով,  եւ որդի` Դանիել անունով ու հիմա հայտնվել եմ մեծ լինելու այլ ապացույցներ:

"Երեկ պապարացիները նրան տեսել են Ռիժսկի կայարանում: Ճանապարհից հոգնած, ակնոցներով, ճերմակած քունքերով եւ նկատելի ճաղատով Մարտիրոսյանը համարյա անճանաչելի է եղել: Կարճ կտրած մազերը էլ ավելի էին ընդգծում նրա դիմագծերի փոփոխությունը: Նրա շապիկի վրայի մակագրությունը` «Պառկեցրեք ինձ քնելու եւ ես կարող եմ վերածնվել", արտիստի կերպարին ողբերգականություն էին ավելացնում: Գարիկի կողքին նրա կինը փխրուն դեռահաս էր հիշեցնում: Բարեբախտաբար, ընտանեկան հոգսերը եւ երկու երեխաների առկայությունը Ժաննայի արտաքին տեսքի վրա նվազագույն ազդեցությունն են ունեցել»,- գրել է պարբերականը:



... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1261 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 05/08/2010

Ազգային ժողովում, ինչպես փոխանցում են թերթի աղբյուրները, միջադեպ է տեղի ունեցել ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի միջեւ. բանը հասել է բռունցքներին:Ինչպես հայտնում է թերթը, օրեր առաջ Ռուբեն Հայրապետյանի օգնականը ԱԺ արարողակարգի վարչություն  է բերել Հայրապետյանի դիվանագիտական անձնագիրը՝ ժամկետը երկարացնելու համար: Գեղամ Ղարիբջանյանը, սակայն, արարողակարգի  աշխատակցին ասել է, թե անձնագիրը չպետք է երկարացվի, քանի որ ինքը տեղյակ չէ, իրեն այդ մասին ոչ ոք ոչինչ չի ասել: Ու անգամ այն բանից հետո, երբ արարողակարգի վարչության աշխատակիցը պնդել է, որ դա օրենքով է եւ իրենք չեն կարող չերկարացնել անձանգրի ժամկետը, Ղարիբջանյանը մնացել է անդրդվելի: Արարողակարգի աշխատակիցը ստիպված է եղել Հայրապետյանի օգնականին վերադարձնել անձագիրը: ԱԺ մեր աղբյուրները փոխանցում են, որ դա խիստ զայրացրել է Ռուբեն Հայրապետյանին, եւ նա գնացել է ԱԺ նախագահ Հովիկ Աբահամյանի մոտ՝ բողոքի:

Վերջինս էլ զանգահարել է Ղարիբջանյանին ու սկսել հայհոյել նրան: Ղարիբջանյանը շտապել է Աբրահամյանի աշխատասենյակ՝ չիմանալով, որ այնտեղ է նաեւ Հայրապետյանը: Եւ ահա այստեղ էլ, ըստ ԱԺ մեր աղբյուրնե ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտվել է: 1292 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 05/08/2010