Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 22/11/2024
Գլխավոր » 2010 » Հուլիս » 16 » Հայ «օրենքով գող» է ձերբակալվել Մոսկվայում
17:18
Հայ «օրենքով գող» է ձերբակալվել Մոսկվայում

Մոսկվայում հուլիսի 14-ին ձերբակալվել է «օրենքով գող» Կամո Եղիազարյանը, որը հայտնի է Կամո «Մոսկովսկի» մականունով։ Ինչպես հայտնում է Прайм-Крайм-ը, քրեական հեղինակության մոտ անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 8,35գ հերոին։
Ծնունդով Թբիլիսիից նախկինում դատված Կամո Եղիազարյանը 1975-ից բնակվում է Մոսկվայում և Ռուսաստանի մայրաքաղաքում ազգությամբ հայ ամենահայտնի օրենքով գողերից է։ Նա համարվում է «գողական» հին ավանդույթների կողմնակից և նախընտրում է չմիջամտել այնպիսի գործերի, որոնցում «մեծ փողեր» են պտտվում։ Եղիազարյանի գլխավորած հանցավոր խումբը զբաղվում է տարբեր տեսակի մեքենայություններով և տարբեր մակարդակի գործարարների միջև վիճելի հարցեր լուծելով։

Վերջին անգամ Կամոն քրեական պատասխանատվության է ենթարկվել 2004թ. դեկտեմբերին Մոսկվայի հայ ձեռնարկատերերից մեկից «Աուդի Ա8» ավտոմեքենան բացահայտ գողանալու համար։

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1898 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Օրենքով գող, քրեական հեղինակություն, Կամո Եղիազարյան | Վարկանիշ: 5.0/1