Գլխավոր » 2010 Հուլիս 16 » Հայ երգչուհին երկրորդ մրցանակի է արժանացել "Славянский базар" երգի մրցույթում
13:44 Հայ երգչուհին երկրորդ մրցանակի է արժանացել "Славянский базар" երգի մրցույթում | |
Բելառուսի Վիտեբսկ քաղաքում երեկ ավարտվել է էստրադային երգի միջազգային մրցույթը։ Մրցույթի 19–ամյա պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել Խորվաթիան, որը ներկայացնում էր 23–ամյա Դամիր Կեջոն։ Նա արժանացել է Գրան պրի մրցանակին և ստացել 10 հազար դոլար։ Славянский базар–ի երկրորդ մրցանակին են արժանացել Հայաստանը ներկայացնող Անահիտ Շահբազյանը և Ուկրաինան ներկայացնող Իննա Վորոնովան։ Նրանք կիսել են երկրորդ տեղի համար սահմանված մրցանակային ֆոնդը. Յուրաքանչյուրին բաժին է հասել 2 հազարական դոլար։ Անահիտը նաև ստացել է անհատական ձայնասկավառակ թողարկելու հնարավորություն։ | |
|