Քաղցրակեր տղամարդիկ պետք է առավել հաճախ ստուգեն տեստոստերոնի բաղադրություն արյան մեջ, քանի որ ինչպես փաստում են էնդոկրինոլոգները քաղցր սնունդը "պատասխանատու" է արյան մեջ այդ նյութի արագ նվազեցման համար: Քրոնիկ ցածր տեստոստերոնը իր հերթին զարգացնում է իմպոտենցիա, անպտղություն, կանացի տիպի ճարպակալում: " Այսօր առավել հաճախ է հանդիպում հիպոգանդիզմի երևույթներ տեստոստերոնի ցածր մակարդակ ունեցող տղամարդկանց մոտ: Ինչի արդյունքում մեծանում է տղամարդկանց նշանակվում արհեստական հորմոններ' դեղանյութերի տեսքով: Սա նաև կապված է ճարպակալման համաշխարհային խնդիրների հետ",- կարծում են այս հետազոտության հեղինակները' ի դեմս Բժիշկ էնդոկրինոլոգ Ֆրանսիզ Հայեսի: Հայեսն ու իր գործընկերները ստուգել են գլյուկոզայի ազդեցությունը տեստոստերոնի վրա' 74 տղամարդկանց օրինակով: Էնդոկրինոլոգները կիրառել են դիաբետի ժամանակ օգտագործվող փորձի տեսակը. Այցելուին առաջարկում են խմել սովորակա ջուր 75 գրամ մաքուր գլյուկոզայով, ապա չափում են շաքարի պարունակությունն արյան մեջ: 74 մասնակիցներից 42-ը ցուցաբերեցին նորմալ արդյունքներ, 23-ը ցածր արդյունավետություն, իսկ 9-ի դեպքում նկատվեց երկրորդ տիպի շաքարային դիաբետ:
Փորձագետները փաստեցին, որ գյլուկոզայի կիրառումը 25 տոկոսով իջեցրեց արյան մեջ տեստոստերոնի մակարդակը' անկախ շաքարի նկատմամբ զգայունությունից: Նույնիսկ օգտագործումից երկու ժամ անց 73
...
Կարդալ շարունակությունը