Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Չորեքշաբթի, 16/10/2024
Գլխավոր » 2010 » Հոկտեմբեր » 19


Անդրանիկ Սողոյանը, որին Չեխիայի տեղական մամուլը եւ քննիչներն անվանում են «օրենքով գող», մեղադրվել է սպանություն պատվիրելու մեջ, սակայն կարողացել է «պլստալ»: Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանը, Չեխիայի ոստիկանները, քննիչներն ու դատախազը ասում են, որ «շոկի մեջ են»:

Իսկ պատմությունը հետեւյալն է. Ըստ մեղադրող կողմի, 2007 թվականին Անդրանիկ Սողոյանը ծրագրել է հայազգի գործարար Արման Ահարոնյանի սպանությունը, իբրեւ թե այն բանի համար, որ վերջինս հրաժարվել է իր եկամտից գումար փոխանցել քրեականներին։ Այդ նպատակով Սողոյանը դիմել է մի խումբ հանցակիցների` չեչեններ Գիլանի Ալիեւին, Մագոմեդ Ալիեւին եւ հայեր Արսեն Կակոսյանին, Արսեն Առաքելյանին եւ Ռոման Մելքոնյանին։

Ալիեւները վարձել են ուկրաինացի քիլլեր Տիմուր Տրետյակովին, ով 2007 թվականի նոյեմբերի 13-ին քաղաքի կենտրոնում` Վացլավի հրապարակում դանակահարել է մի հայի, համոզված լինելով, որ նա է կամակոր գործարարը։ Հային չեխ բժիշկները հիվանդանոցում վիրահատել եւ փրկել են։

Մեղադրող կողմը պնդում է, որ այդ ձախողումից երկու շաբաթ հետո Տրետյակովը Առաքելյանից եւ Կակոսյանից տեղեկություն է ստացել, որ հայ գործարարը ապրում է Պրահայի Վինոհրադի թաղամասում եւ ունի «Բենթլի» մակնիշի շ ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1677 | Ավելացրել է: Vahe | Ամսաթիվ: 19/10/2010