Comedy Club Production (CCP)-ն ընդլայնել է իր մասնաբաժինը 7 Art ընկերությունում, որը զբաղվում է հայտնի և սիրված հեռուստասերիալների արտադրությամբ, ինչպիսին է օրինակ "Ունիվեր"-ը ("Универ"): Այսօր արդեն Comedy Club Production-ը տնօրինում է 7 Art ընկերության բաժնետոմսերի 74%-ը, ընդ որում ընկերության չորս հիմնական բաժնետերերից երկուսի` Սեմյոն Սլեպակովի և Վյաչիսլավ Դուսմուխամետի մասնաբաժինները կրճատվել են` 24,5%-ից հասնելով 13%-ի, մինչդեռ Գարիկ Մարտիրոսյանին և Արթուր Ջանիբեկյանին են անցել բաժնետոմսերի շուրջ 23%-ը` գումարվելով մինչ այս տնօրինվող 51%-ին: Նշենք, որ գործարքը կնքվել է Comedy Club Production-ի գլխամասային գրասենյակի միջոցով, որը գրանցված է Սինգապուրում:
Արթուր Ջանիբեկյանի ոչ պաշտոնական հայտարության համաձայն` 7 Art ընկերության ընդհանուր արժեքը ներկայումս գնահատվում է 58,1 մլն դոլար: Միևնույն ժամանակ, գործարքի հստակ արժեքը պահվում է գաղտնի:
Այսպիսով, կարելի է ասել, որ այս նոր կնքված գործարքի արդյունքում CCP ամրապնդել է իր դիրքերը Ռուսաստանում հումորի «արտադրության» ոլորտում: