Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Կիրակի, 06/10/2024
Գլխավոր » 2010 » Հոկտեմբեր » 02


Գիտնականները հայտնաբերել են Արեգակնային համակարգից դուրս գտնվող առաջին մոլորակը, որտեղ հնարավոր է մարդու գոյությունը։ Այն գտնվում է Երկիր մոլորակից 20 լուսային տարիների հեռավորության վրա՝ Կշեռքի համաստեղությունում։ Այդ մասին ասվում է Կալիֆոռնիայի համալսարանի և Կարնեգի ինստիտուտի աստղագետների հոդվածում։
Գիտնականները համոզված են, որ մոլորակի վրա կա ջուր, իսկ ձգողական ուժը վկայում է այնտեղ մթնոլորտի առկայության մասին։
Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 2097 | Ավելացրել է: Vahe | Ամսաթիվ: 02/10/2010


Հարվարդի համալսարանում անցկացվել է այսպես կոչված Հականոբելյան մրցանակների 20-րդ մրցանակաբաշխությունը։ Դրանք շնորհվում են այն հայտնագործությունների համար, որոնք «մարդկանց ստիպում են նախ ծիծաղել և հետո՝ մտածել»։ Այս մասին գրում է MSNBC–ն։

Մրցանակաբաշխությունում հաղթող է ճանաչվել լորձաբորբոսը, որն օգտագործել են ճապոնացի գիտնականները տրանսպորտային հաղորդակցության լավագույն տարբերակը նախագծելու համար։ Նրանք ուտելիքի փոքրիկ կտորներն այնպես են դասավորել, որ դրանք համապատասխանեն Տոկիոյի երկաթուղային հանգույցների դիրքին, իսկ մեջտեղում տեղադրել են սունկ։ 26 ժամ անց «քարտեզի վրայի կետերը» միավորվել են։

Հականոբելյան մրցանակ են ստացել, օրինակ, այն գիտնականները, ովքեր ապացուցել են, որ հայհոյանքը մեղմում է ցավը։

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 1257 | Ավելացրել է: Vahe | Ամսաթիվ: 02/10/2010