Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Չորեքշաբթի, 16/10/2024
Գլխավոր » 2010 » Սեպտեմբեր » 18

Ռուսական մաֆիայի "կնքահայր" "Դեդ Հասանի" վրա հարձակումը է տեղի  ունեցել հինգշաբթի երեկոյան։ Անհայտ անձը կրակել էր նրա եւ նրա թիկնապահի վրա։

Դրանից հետո, քրեական հեղինակությունը տեղափոխվել էր հիվանդանոց եւ վիրահատվել։ Ռուսական մաֆիայի "կնքահայր" "Դեդ Հասան" մականունով Ասլան Ուսոյանի վիճակը մինև հիմա շարունակում է ծանր մնալ։ Ինքը Ասլան Ուսոյանը հայտարարել է, որ չի պատկերացնում, թե ով կարող էր հարձակվել իր վրա։ Իրավապահների մյուս հարցերին վիրահատված քրեական հեղինակությունը հրաժարվել է պատասխանել։

Այն բանից հետո, երբ 2009 թվականին Մոսկվայում կրակել էին "գողական աշխարհի լեգենդ" Յապոնչիկի վրա, Ուսոյանը Մոսկվայի հաճախակի հյուրը չէր։ Նա նույնիսկ Իվանկովի (Յապոնչիկի) թաղմանը չէր ներկայացել։ "Օրենքով գողը" ժամանակի մեծ մասն անցկացնում է Սոչիում, Ղազախստանում եւ Աբխազիայում, ուր նա անշարժ գույք եւ առեւտրային շահեր ունի։ Վերջին երկրում էլ նա եղել է սեպտեմբերի սկզբին, իսկ օրերս վերադարձել էր Մոսկվա, ուր սովորաբար կանգ է առնում 48-ամյա որդու՝ Եվրոպայում բնակվող Նոդարի Ուսոյանի տանը։

Իրավապահները կարծում են, որ Ասլան Ուսոյանի վրա հարձակվել են նրա քրեական գործունեության հետեւանքով։ "Օրենքով գող" ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 2834 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 18/09/2010