Համալսարանական շրջանակներում համառ լուրեր են պտտվում, որ Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին պաշտոնանկ անել ժամկետից շուտ: Նույն շրջանակները տեղեկություններ ունեն, որ ԵՊՀ ռեկտոր դառնալու մտադրություն ունի Սերժ Սարգսյանի եղբայրը` ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը: Ըստ նույն աղբյուրների, Սերժ Սարգսյանը խիստ դժգոհ է ԵՊՀ գործող ռեկտորից: Նշենք, որ Արամ Սիմոնյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում ավարտվում են 2011-ի մայիսի վերջին: Ըստ ԵՊՀ կանոնադրության, համալսարանի խորհուրդն իրավունք ունի ռեկտորին վաղաժամ հետ կանչել:Արամ Սիմոնյանը, սակայն, երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե մտադիր չէ իր լիազորություններից վաղ
...
Կարդալ շարունակությունը
|
|