Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, 17-ամյա Տիգրան Թադեւոսյանին ծեծելով սպանելու համար Վալերի Աբրահամյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Երիտասարդին ծեծողները 4 հոգի են եղել:
Դատարանն ապացուցված է համարել մեղադրանքը, ըստ որի, նրանք առանձնակի դաժանությամբ Տ. Թադեւոսյանի առողջությանը ծանր վնաս են պատճառելը, որը հանգեցրել է մահվան:
Դեպքը տեղի է ունեցել 1,5 տարի առաջ, երբ 4 երիտասարդներ՝ Վալերի Աբրահամյանը, Սամվել Սարգսյանը, Սերգեյ Մխիթարյանն ու Էդգար Նազարյանը դաժան ծեծի են ենթարկել Թադեւոսյանին, քանի որ վերջինս ինտերնետային "ՕդնոկլասնիկÇ" սոցիալական ցանցում վատ հաղորդագրություն է գրել Լիդա Էդիգարյանին:
Մինչ այդ 4 երիտասարդներից եւս մեկը` Սամվել Սարգսյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Մյուս երկու երիտասարդները՝ Սերգեյ Մխիթարյանն ու Էդգար Նազարյանը հետախուզման մեջ են։