Ֆինլանդիայում տեղի ունեցած շոգեբաղնիքի աշխարհի առաջնության ժամանակ մահացել է ռուսաստանցի մարզիկ Վլադիմիր Լադիժենսկին:
BBC-ի փոխանցմամբ` եզրափակիչ դուրս եկած Լադիժենսկու և նրա մրցակից ֆինն Տիմո Կաուկոնենի ինքնազգացողությունը շոգեբաղնիքում կտրուկ վատացել է: Երկու մասնակիցներն շտապ տեղափոխվել են հիվանդանոց: Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել ռուսաստանցի մասնակցի կյանքը:
Ներկա պահին Տիմո Կաուկոնենը, որը 2009թ. առաջնության հաղթողն է, գտնվում է հիվանդանոցում: Դեպքի վայր են ժամանել նաև իրավապահները:
Առաջնության կազմակերպիչները վստահեցնում են, որ մրցույթի բոլոր կանոնները պահպանվել են:
Շոգեբաղնիքի աշխարհի առաջնությունն անցկացվում է 1999թ. ի վեր: Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն ավելի երկար կդիմանա շոգեբաղնիքում մինչ 110 աստիճան տաքության պայմաններում: