Մալայզիայի իսլամական քարոզիչ Նոա Գագոտը հայտարարել է, որ մուսուլմաններին արգելվում է հագնել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկ, քանի որ ակումբի խորհրդանիշի վրա պատկերված է սատանա: «Այդ ատրիբուտները կխաթարեն մեր հավատքը: Մուսուլմաններն իրավունք չունեն հագնել ակումբի մարզաշապիկը, իսկ նրանք, ովքեր արդեն ունեն, պետք է անմիջապես ապաշխարեն»,- հայտարարել է Գագոտը: Gazeta.ru-ն տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ ժողովրդականություն է վայելում Մալայզիայում եւ ակումբի շահութաբեր շուկաներից մեկն է:
Կատեգորիա: Սպորտ |
Դիտվել է: 1208 |
Ավելացրել է: Khachikyan |
Ամսաթիվ: 21/07/2010
|
|