Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Կիրակի, 22/10/2017
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 3 » Օգոստոսի 4-ին սպասվում են մագնիսական փոթորիկներ
20:06
Օգոստոսի 4-ին սպասվում են մագնիսական փոթորիկներ
Օգոստոսի 4–ին Երկիր մոլորակի վրա կարող են տեղի ունենալ բևեռային վառ ճառագայթումներ, ինչպես նաև մագնիսական փոթորիկներ՝ Արեգակի վրա կիրակի առավոտյան պլազմայի ուժգին արտանետումների հետևանքով։

Մագնիսական փոթորիկները կառաջանան պլազմայի հետևանքով, որը չորեքշաբթի կհասնի Երկիր մոլորակին, հայտնում է աստղաֆիզիկայի Հարվարդ–Սմիթսոնիան կենտրոնի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ վերջերս NASA–ի՝ Արեգակնային համակարգի ուսումնասիրություններով զբաղվող բաժնի ղեկավար Ռիչարդ Ֆիշերը Daily Mail պարբերականին հայտնել է, որ 2013–ին սպասվում է երկարամյա քնից Արեգակի արթնացում, ինչը կարող է Երկրի համար վերածվել խոշոր տեխնածին աղետի, ինչպես եղել է, օրինակ, 1859, 1921 և 1989 թթ.։

Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 786 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: NASA, տեխնածին, երկիր, մոլորակ, Արեգակնային համակարգ, Արեգակ | Վարկանիշ: 5.0/1