Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 19/04/2024
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 03

Օգոստոսի 4–ին Երկիր մոլորակի վրա կարող են տեղի ունենալ բևեռային վառ ճառագայթումներ, ինչպես նաև մագնիսական փոթորիկներ՝ Արեգակի վրա կիրակի առավոտյան պլազմայի ուժգին արտանետումների հետևանքով։

Մագնիսական փոթորիկները կառաջանան պլազմայի հետևանքով, որը չորեքշաբթի կհասնի Երկիր մոլորակին, հայտնում է աստղաֆիզիկայի Հարվարդ–Սմիթսոնիան կենտրոնի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ վերջերս NASA–ի՝ Արեգակնային համակարգի ուսումնասիրություններով զբաղվող բաժնի ղեկավար Ռիչարդ Ֆիշերը Daily Mail պարբերականին հայտնել է, որ 2013–ին սպասվում է երկարամյա քնից Արեգակի արթնացում, ինչը կարող է Երկրի համար վերածվել խոշոր տեխնածին աղետի, ինչպես եղել է, օրինակ, 1859, 1921 և 1989 թթ.։

Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 1191 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 03/08/2010


Ռուսաստանի ֆուտբոլային պրեմիեր լիգայում «Ամկարի» ֆուտբոլիստ Զախարի Սիրակովի խփած գնդակի տեսահոլովակը YouTube-ում երեք օրվա ընթացքում դիտել են 800 հազար անգամ: «Սպարտակին» 0:2 հաշվով պարտվելիս «Ամկարի» խաղացողը դիմային գծից հուսալքված հարվածել է գնդակին, որը անհավանական հետագծով դարպասապահի վրայով հայտնվել է «Սպարտակի» դարպասում: Ռուսաստանում եւս խաղում են հատուկ աշխարհի առաջնության համար ստեղծած գնդակով:
Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1203 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 03/08/2010

Ինդոնեզիայի խորհրդարանում տեղի է ունեցել խայտառակ միջադեպ: Նիստի ժամանակ խորհրդարանում տեղադրված էկրանին անսպասելի հայտնվել են պոռնոկադրեր:

Ինդոնեզական լրատվամիջոցների փոխանցմամբ` կադրերը երևալուց հետո խորհրդարանում իրարանցում է սկսվել: 15 րոպե շարունակ հնարավոր չի եղել էկրանից հեռացնել այդ կադրերը: Ինդոնեզիայի խորհրդարանի նախագահ Մարզուքի Ալիեն պահանջել է հայտնաբերել և պատժել այդ արարքի հեղինակներին:

Նախնական տեղեկությունների համաձայն` ցուցադրման հեղինակները խոսքի ազատության համար պայքարող հաքերներն են:

Կատեգորիա: Միջազգային | Դիտվել է: 1240 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 03/08/2010