Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 23/11/2017
Գլխավոր » 2010 » Հուլիս » 15 » Չավեսը վիրավորել է Հռոմի պապին
21:06
Չավեսը վիրավորել է Հռոմի պապին

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ մտադիր է վերանայել իր երկրի հարաբերությունները Վատիկանի հետ՝ կապված կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների, իր կարծիքով, անընդունելի քաղաքական դիրքորոշման հետ։ Այս մասին գրում է MIGnews -ը։

Հոգևորականների հետ նախագահի հարաբերությունների լարումը կապված է կրոնավորների այն հայտարարության հետ, թե Չավեսը փորձում է երկիրը վերածել կոմունիստական պետության և բռնապետական ռեժիմ հաստատել։ Չավեսն իր հերթին Վատիկանի ներկայացուցիչներին մեղադրում է ընտրությունների նախաշեմին ընդդիմությանն աջակցելու մեջ։

Վենեսուելայի առաջնորդը հեռուստաեթերով հաղորդել է, որ արդեն ԱԳՆ-ին հանձնարարել է «վերանայել» կաթոլիկ եկեղեցու հետ հարաբերությունները։ Նա նաև զգուշացրել է, որ «հնարավոր է՝ ստիպված լինի վերանայել այն համաձայնությունը, որով Վատիկանի ներկայացուցիչներն իր երկրում ունեն ավելի շատ իրավունքներ, քան այլ կրոնների ներկայացուցիչները»։

Միաժամանակ, Չավեսը կասկածի տակ է դրել կաթոլիկության հիմնական թեզերից մեկը. «Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը երկրում Աստծո տեղապահը չէ»,- հայտարարել է նա։ Վատիկանը դեռ չի արձագանքել Չավեսի՝ կաթոլիկների համար ակնհայտ սրբապղծությանը։


Կատեգորիա: Միջազգային | Դիտվել է: 802 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Չավես, Հռոմի պապ, International news, Pope, Chavez | Վարկանիշ: 5.0/1