Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 19/04/2024
Գլխավոր » 2010 » Հուլիս » 15


Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը համաձայն չէ այն մտքին, որ իր ֆիլմերի շնորհիվ հասել է հաջողության։ «Հաջողությունն ուրիշ բան է։ Ես հասել եմ մի շատ կարևոր բանի՝ անկախության», – այս լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռեժիսորը։
Չալդրանյանը համարում է իրեն հազվագյուտ անկախ արվեստագետ և շատ երջանիկ մարդ, քանի որ ստեղծագործում է։
Խոսելով երեկ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում ցուցադրված իր ֆիլմի մասին՝ ռեժիսորն ասաց, որ դա քաղաքական ֆիլմ չէ։ Այս կոնտեքստում նա նաև նշեց, որ «Մաեստրոն» մարտի 1-ի իրադարձությունների մասին չէ։ Ըստ նրա՝ ֆիլմի սյուժեն ընդհամենը զարգանում է տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հիման վրա և «չունի ո՛չ սերժական, ո՛չ էլ լևոնական պիտակ»։

Միաժամանակ, նա հավելեց, որ իր ֆիլմերն իր սերնդակիցների մասին են, իսկ հերոսները՝ կոնկրետ ժամանակի հավաքական կերպարնե ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Մշակույթ | Դիտվել է: 1291 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 15/07/2010

Հեռուստաեթերում և ռադիոեթերում սեռական բնույթի հայհոյանքներն արգելելը խոսքի ազատության սահմանափակում է։ Այսպիսի որոշում է կայացրել Մանհեթենի վերաքննիչ դատարանը, ըստ որի, Կապի դաշնային հանձնաժողովի՝ եթերում անպարկեշտ արտահայտություններն արգելելու որոշումը հակասում է ԱՄՆ սահմանադրությանը։ Այս մասին հաղորդում է АФ-ը:

Նշենք, որ այսպիսի արգելք կիրառելու անհրաժեշտություն է առաջացել այն պատճառով, որ եթերում հաճախ հայհոյանքներ են հնչեցնում շոու բիզնեսի աստղերը, որոնք իրենց անպատժելի են համարում։ Ի դեպ. եթերում անպարկեշտ խոսքեր ասելու մեծ հակում ունի մեր հայրենակից՝ երգչուհի Շերը։

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1219 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 15/07/2010

Արգենտինան դարձավ լատինաամերիկյան առաջին երկիրը, որտեղ կօրինականացվեն միասեռ ամուսնությունները։ Այսօր Սենատը Պատգամավորների պալատի օրինակով «կողմ» է քվեարկել համապատասխան օրենքին։

Միասեռ ամուսնությունները թույլատրող և նման ընտանիքներին որդեգրման իրավունքով օժտող օրենքը թեժ քննարկումների առիթ է դարձել արգենտինյան հասարակությունում։ 14-ժամյա բանավեճից հետո Սենատի 33 անդամ «կողմ» է քվեարկել բանաձևի ընդունմանը, 27-ը՝ «դեմ», 3-ը՝ «ձեռնպահ»։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Ավելի վաղ օրինագծի ընդունմանը կողմ էր արտահայտվել Արգենտինայի նախագահ Կրիստիանա Կիրշները և խորհրդարանի ստորին պալատի անդամները։ Ուղղումներին կտրականապես դեմ է հանդես եկել կաթոլիկ եկեղեցին և պահպանողականները։

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1244 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 15/07/2010


Պոռնոգրաֆիայի հետ կապված ինտերնետային հարցումների ցուցանիշով Պակիստանը համաշխարհային առաջատար է։

Համաձայն FoxNews.com-ի տեղեկատվության՝ Պակիստանը աշխարհում առաջին տեղում է սեքսուալ թեմաներով հարցումների քանակով։ Երկրում պոռնո-հարցումներից ամենատարածվածներից են, օրինակ, «սեքս երեխաների հետ», «բռնաբարության ֆոտո» և այլն։

Նշենք, որ Պակիստանը, լինելով մուսուլմանական երկիր, բավականին կոշտ է վերաբերվում նման բովանդակությանը, այդ թվում՝ համացանցու ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1368 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 15/07/2010

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ մտադիր է վերանայել իր երկրի հարաբերությունները Վատիկանի հետ՝ կապված կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների, իր կարծիքով, անընդունելի քաղաքական դիրքորոշման հետ։ Այս մասին գրում է MIGnews -ը։

Հոգևորականների հետ նախագահի հարաբերությունների լարումը կապված է կրոնավորների այն հայտարարության հետ, թե Չավեսը փորձում է երկիրը վերածել կոմունիստական պետության և բռնապետական ռեժիմ հաստատել։ Չավեսն իր հերթին Վատիկանի ներկայացուցիչներին մեղադրում է ընտրությունների նախաշեմին ընդդիմությանն աջակցելու մեջ։

Վենեսուելայի առաջնորդը հեռուստաեթերով հաղորդել է, որ արդեն ԱԳՆ-ին հանձնարարել է «վերանայել» կաթոլիկ եկեղեցու հետ հարաբերությունները։ Նա նաև զգուշացրել է, որ «հնարավոր է՝ ստիպված լինի վերանայել այն համաձայնությունը, որով Վատիկանի ներկայացուցիչներն իր երկրում ունեն ավելի շատ իրավունքներ, քան այլ կրոնների ներկայացուցիչները»։

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Միջազգային | Դիտվել է: 1286 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 15/07/2010

Կատեգորիա: Արմեն Խաչիկյան | Դիտվել է: 1301 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 15/07/2010