Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Կիրակի, 22/10/2017
Գլխավոր » 2010 » Սեպտեմբեր » 7 » Ամենահզոր ու ամենաարագ մեքենան` Shelby Supercars (SSC) Ultimate Aero-ին փոխարինողը(վիդեոներ)
13:01
Ամենահզոր ու ամենաարագ մեքենան` Shelby Supercars (SSC) Ultimate Aero-ին փոխարինողը(վիդեոներ)

ARMEN.DO.AMJalopnik ինտերնետ պարբերականը հրապարակել է Shelby Supercars (SSC) ընկերության արտադրած նոր հիպերմեքենայի լուսանկարները, որը գալիս է փոխարինելու Ultimate Aero մոդելին:

Նոր "անիվների վրա ինքնաթիռի" մասին մանրամասները դեռ գաղտնի են պահում, սակայն, նրա առաջին աշխատանքային նմուշները կպատրաստվեն հաջորդ տարվա կեսերին:

Չհաստատված տեղեկություններով, SSC-ի  նոր մեքենան կունենա շուրջ 1300-1400 ձիաուժ հզորություն ունեցող շարժիչ, որը թույլ կտա նրան արագության նոր համաշխարհային ռեկորդ սահմանել սերիական մեքենաների շարքում, գերազանցելով Bugatti Veyron Super Sport-ին, որը կարողանում է մինչեւ 431 կմ/ժամ արագություն զարգացնել:

Նշենք, որ ներկա Ultimate Aero-ն հագեցած է 6,2 լիտրանոց 8 մխոցանի եւ 2 տուրբին ունեցող շարժիչով, որը զարգացնում է 1183 ձիաուժ: Այդ մեքենան կանգնած տեղից 100 կմ/ժամ արագություն է բացում 2,8 վայրկյանում:

Սպասվում է, որ նոր մեքենայի գինը շուրջ 2 անգամ կգերազանցի ներկա Ultimate Aero-ին եւ կկազմի 800-900 հազար դոլար:



Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 1077 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: ամենաարագ, մեքենա, Самая быстрая машына, Shelby Supercars (SSC), Ultimate Aero, ամենահզոր, Bugatti Veyron Super Sport | Վարկանիշ: 5.0/1