Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 28/03/2024
Գլխավոր » 2010 » Սեպտեմբեր » 07



Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 28-րդ տուրում հաղթական գոլի հեղինակ է դարձել "Կուբանի" դարպասապահ Ալեքսանդր Բուդակովը: Մաքսիմ Ժավներչիկի հետ փոխանցումից հետո սեփական տուգանայինից գրավել է "ԿԱՄԱԶ"-ի դարպասը: Գոլային փոխանցման հեղինակը հետագայում խաղալիք "ԿԱՄԱԶ" է նվիրել Բուդակովին:
Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1178 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 07/09/2010

ARMEN.DO.AMJalopnik ինտերնետ պարբերականը հրապարակել է Shelby Supercars (SSC) ընկերության արտադրած նոր հիպերմեքենայի լուսանկարները, որը գալիս է փոխարինելու Ultimate Aero մոդելին:

Նոր "անիվների վրա ինքնաթիռի" մասին մանրամասները դեռ գաղտնի են պահում, սակայն, նրա առաջին աշխատանքային նմուշները կպատրաստվեն հաջորդ տարվա կեսերին:

Չհաստատված տեղեկություններով, SSC-ի  նոր մեքենան կունենա շուրջ 1300-1400 ձիաուժ հզորություն ունեցող շարժիչ, որը թույլ կտա նրան արագության նոր համաշխարհային ռեկորդ սահմանել սերիական մեքենաների շարքում, գերազանցելով Bugatti Veyron Super Sport-ին, որը կարողանում է մինչեւ 431 կմ/ժամ արագություն զարգացնել:

Նշենք, որ ներկա Ultimate Aero-ն հագեցած է 6,2 լիտրանոց 8 մխոցանի եւ 2 տուրբին ունեցող շարժիչով, որը զարգացնում է 1183 ձիաուժ: Այդ մեքենան կանգնած տեղից 100 կմ/ժամ արագություն է բացում 2,8 վայրկյանում:

Սպասվում է, որ նոր մեքենայի գինը շուրջ 2 անգամ կգերազանցի ներկա Ultimate Aero-ին եւ կկազմի 800-900 հազար դոլար:

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 1493 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 07/09/2010