Գլխավոր » 2012 Դեկտեմբեր 6 » Ոստիկանները դեռևս մասնագիտական էթիկայի, գիտելիքների ու մարդկային արժեքների կարիք ունեն
02:55 Ոստիկանները դեռևս մասնագիտական էթիկայի, գիտելիքների ու մարդկային արժեքների կարիք ունեն | |
2006թ.-ի այս օրը Ոստիկանության հանդեպ անհարգալից վերաբերմունքի և հասարակական կարգը խախտելու համար Ոստիկանության շենքի հենց դիմացից տեղափոխվեցի Վանաձորի ոստիկանության անչափահասների գործերով բաժին: Ցուցմունք տալուց հետո գիշերն ազատ արձակվեցի, որից հետո ես և իմ ընկերները խնդիրներ չունեցանք, սակայն կարևորը դասեր քաղեցինք: Այդ օրվանից հետո մանրամասն ուսումնասիրեցի ոստիկանական համակարգը ու մշտապես փորձում եմ հեռու մնալ այս հա մակարգից, իսկ, երբ կարիք է լինում, այդ դեպքում իմ իրազեկվածությունը ջախջախում է ոստիկանական երբեմն անգրագետ աշխատակիցներին: Այդ օրից անցել 6 տարի, սակայն իմ վերաբերմունքն ու դիրոքորոշումը ոստիկանության համակարգի հանդեպ էականորեն չի փոխվել: Ցավոք, ես դեռ ականատես եմ լինում մասնագիտական էթիկայի, գիտելիքների ու պարզապես մարդկային արժեքների կարիք ու անհրաժեշտություն ունեցող ոստիկանական աշխատակիցների: 06, դեկտեմբեր, 2012թ. | |
|