Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 21/11/2024
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 15 » Օբաման լողում էր Մեքսիկական ծոցում դստեր հետ
17:56
Օբաման լողում էր Մեքսիկական ծոցում դստեր հետ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ամերիկացիներին կոչ է անում իրենց հանգիստն անցկացնել նավթի արտահոսքից տուժած Ֆլորիդայի տարածքում, որպեսզի այդ նահանգի տնտեսությունը կրկին աշխուժանա:

Նախագահը հայտարարել է, որ Ֆլորիդայի լողափներն այժմ մաքուր և անվտանգ են, և որ Մեքսիկական ծոցը մաքրվել է նավթից: Ասածն ապացուցելու համար Օբաման իր դստեր հետ լողացել է Մեքսիկական ծոցում:

Նշենք, որ տուրիզմը Ֆլորիդայում եկամտի հիմնական աղբյուրներից է: Սակայն այս տարի նավթի արտահոսքի ու ջրի աղտոտման պատճառով այստեղ հանգստացողների թիվը նվազել է:

Օբաման նաև ասել է, որ կշարունակի ճնշում գործադրել British Petrolium ընկերության վրա և աջակցել գործարարներին, որոնց բիզնեսը տուժել է Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի պատճառով:









Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1623 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: լողալ, British Petrolium, բիզնես, Ֆլորիդա, Բարաք Օբամա, Մեքսիկական ծոց | Վարկանիշ: 5.0/1