19:34 Ջուլիա Ռոբերթսը դավանափոխ է եղել | |
Հոլիվուդյան դերասանուհի 42-ամյա Ջուլիա Ռոբերթսը հայտարարել է, որ ինքը հիդուիստ է: "Ես դավանում եմ հինդուիզմ",-հայտարարել է Ջուլիա Ռոբերթսը: Դերասանուհու մայրը կաթոլիկ է եղել, իսկ հայրը՝ բապտիստ: Դերասանուհին որոշել է հինդուիզմ դավանել "Կեր, աղոթիր ու սիրիր" ֆիլմի նկարահանումների ժամանակ: Նկարահանումները տեղի են ունեցել Իտալիայում, Հնդկաստանում եւ Բալիի կղզում: Այցելելով հինավուրց հնդկական սրբավայրեր, Ռոբերթսը չի կարողացել անտարբեր մնալ դրանց նկատմամբ: Այժմ դերասանուհին պարբերաբար այցելում է հնդկական եկեղեցի: Նոր ֆիլմում Ջուլիա Ռոբերթսը մարմնավորում է ամուսնալուծված մի կնոջ, ով ուղեւորվում է ճամփորդության՝ գտնելու ինքն իրեն: Աշխարհայացքի փոփոխությունն անդրադարձել է նաեւ պլաստիկ վիրաբուժության վերաբերյալ Ջուլիա Ռոբերթսի դիրքորոշման վրա: Այժմ նա հավաստիացնում է, որ իր երեխաները պետք է իրենց մոր դեմքին տեսնեն նրա ապրած տարիները: | |
|