Վերջերս հիշեցի, որ ես մի ժամանակ բլոգ եմ ունեցել. լավ էր որ հիշում էի դոմենը, հավաքեցի www.armen.do.am ու ................ Հասկացա, որ կամ պետք է փակել կամ նորից վերսկսել, ու որոշեցի վերսկսել,
քանզի-վասնզի (beeline-ի գովազդի տատի ©) վերջին 6-7 ամսվա սոց. ցանցերում և շուրջ երկու տարվա բլոգային պասիվությունս իր խոսքն ասեց, բավականին ասելիք կա, որ կարելի է բլոգային փոստերի միջոցով էլ փորձել ասել: Քաղաքական թոհուբոհը (լավ բառա չէ? :Ճ) այլևս անցյալում են ու փոստերում քաղաքական կոնտեքստ չի փնտրվի:Եվ վերջապես Հայաստանյան իրականության մեջ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում. հասարակական, արժեքանորմատիվ, հոգևոր-մշակութային, քաղաքական, տնտեսական ու մնացած բոլոր համակարգերին փոփոխություններ և/կամ լճացումներ են բնորոշ ու կարելի է ուսումնասիրել, վերլուծել, խոսել, քննադատել կամ պարզապես ղժժալ որոշակի դեպքերի ու դեմքերի վրա:
Մինչ հիմա բլոգում կար ընդամենը 3 ինձ դուրեկան հոդված, մոտ 20 նորմալ, բայց այլևս թեմատիկ սպառված հոդվածներ, իսկ մնացածի համար թերևս ցավում եմ ու նաև ցավում եմ ու շնորհակալություն եմ հայտնում այն բազմաթիվ դիտողերից, ովքեր կարդացել են:)
...
Կարդալ շարունակությունը