Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի սեքս-երևակայության հերթական <<զոհը>> դիմել է Հռոմի դատախազություն:
Մարմնավաճառուհի, 38-ամյա Մարիա Թերեզա Դե Նիկոլոն, ով հայտնի է որպես "Տերրի", պատմել է, որ նախորդ տարի ինքը եւ իր 2 "գործընկերուհիները" 73-ամյա Բեռլուսկոնիի հետ գտնվել են նույն անկողնում:
Դրանից մի քանի ժամ առաջ, Բարի քաղաքի բնակիչ Տերրիին է զանգել բիզնեսմեն Ջանպաոլո Տարանտինին եւ հրավիրել է նրան Բեռլուսկոնիի տանը կայանալիք երեկույթին:
Տերրիի խոսքով, սկզբում ինքը մտածել է, թե դա կատակ է, սակայն Տարանտինին հրահանգել է սեքսուալ հանդերձներ հագնել եւ պատրաստվել կես ժամից Բարիից Հռոմ թռչելու: Ներկայումս Ջանպաոլո Տարանտինիի դեմ պաշտոնական հետաքննություն է տարվում:
Երեկույթին մասնակցել 15 աղջիկ, որոնցից երեքի հետ վարչապետն առանձնացել է: Առավոտյան Բեռլուսկոնին Տերրիին է տվել 1000 դոլար եւ թանկարժեք նվեր է արել:
Բեռլուսկոնին առաջին անգամ չէ, որ հայտնվում է նման սկանդալում: Տեղեկություններ կան, որ երեկույթներից մեկի ժամանակ նա միանգամից 20 աղջկա է շոյել: Ինքը՝ Բեռլուսկոնին
...
Կարդալ շարունակությունը