Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Չորեքշաբթի, 09/10/2024
Գլխավոր » 2010 » Հուլիս » 28

Դեժավյու ապրում են գրեթե բոլորը: Այն բավական տարածված երևույթ է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ առողջ մարդկան մոտ 97 % իր կյանքում գոնե մեկ անգամ ապրում է այն:

Դեժավյուն (ֆր. deja vu-արդեն տեսած) հոգեբանական վիճակ է, որի ժամանակ մարդը զգում է, որ ինքն արդեն եղել է նման իրավիճակում, սակայն այս զգացումը չի կապվում անցյալի որոշակի պահերի հետ, այլ վերաբերում է անցյալին ընապդհանրես: Դեժավյուի տպավորությունները կարող են այնքան ուժեղ լինել, որ դրա մասին հիշողությունները կարող են պահպանվել տարիներով: Սակայն մարդ այն մանրամասները չի կարող վերականգնել իր հիշողությունում, ինչը, իր կարծիքով, հիշում էր դեժավյու ապրելիս:

Դեժավյու ֆենոմենը ժամանակակից գիտության կողմից շատ քիչ է հետազոտված` չնայած որ առաջին անգամ այս տերմինը օգտագործվել է դեռևս 19-րդ դարավերջին ֆրանսիացի հոգեբան Էմիլ Բուարակի կողմից: Նաև գրեթե չկա գրականություն, որտեղ կարելի է կարդալ այսօր շատերի հետաքրքրության և քննարկման առարկա դարձած երևույթի մասին: Գիտնականները չեն կարողանում այս ֆենոմենին հստակ բացատրություն տալ: Թեև դրա գոյության մի քանի հիպոթեզ կա:

Զիգմունդ Ֆրեյդն առաջիններից մեկն էր, որ փորձեց բացատրել այս երևույթը: Նա կարծում էր` «արդեն տեսած» զգացողությունը հիշողության մեջ լինում է ենթագիտակցության երևակայության հանկարծակի փայլատակման արդյունքում: Պարահոգեբանները առաջ են քաշում իրենց վարկածը, որը կապված է ռեինկառնացիայի հետ. այսինքն` մահից հետո հոգու անվերջ տեղափոխությունը մի մարմնից մյուս ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Հասարակություն | Դիտվել է: 3258 | Ավելացրել է: SoFFaMiredo | Ամսաթիվ: 28/07/2010