Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 23/11/2017
Գլխավոր » 2013 » Մարտ » 31 » «Երևան Ջուր»-ը նախատոնական օրով դադարեցրել է ջրամատակարարումը, իսկ թեժ գծի զանգերին էլ չեն պատասխանում
01:54
«Երևան Ջուր»-ը նախատոնական օրով դադարեցրել է ջրամատակարարումը, իսկ թեժ գծի զանգերին էլ չեն պատասխանում

Այսօր մոտ 18:00-ից սկսած մինչև այժմ ջրազրկված են Քանաքեռ-Զեյթուն համայնքի Սարկավագի փողոցի մի քանի շենքերը: Այսօր նախատոնական օր է, և ջրամատակարարման դադարը տևում է արդեն 6 ժամ: Կատարել եմ բազմաթիվ զանգեր 1-85 թեժ գծին. օպերատորին միանալը չի ստացվում ծանրաբեռնվածության պատճառով: Կատարել եմ բազմաթիվ զանգեր «Երևան ջուր» ընկերության Հասարակայնության հետ կապերի բաժնի հեռախոսահամարին, այն ևս չի աշխատում: Արդյունքում մի շարք բաժանորդներ կարևոր ժամանակահատվածում զրկվում են ջրամատակարարումից և չեն կարողանում ստանալ որևէ տեղեկատվություն:
Սպառողների իրավունքները ոտնահարվում է.
1. Ընդհատվում է ջրամատակարարումը, որի համար բաժանորդը վճարում է:
2. Նախապես չի տեղեկացվում ջրանջատման մասին, որի համար ընկերությունը իր ներդրումային ծրագրով զգալի գումարներ է տրամադրում նախապես հեռախոսազանգով տեղեկացնելու գործընթացին:
3. Ծառայություն մատուցող ընկերությունը չի ապահովում տեղեկատվություն ստանալու պրոցեսը: Բաժանորդը հնարավորություն չի ստանում սահմանված միջոցներով, իր նախաձեռնությամբ տեղեկացվելու մատուցվող ծառայության խնդիրների մասին:
4. Ջրանջատման հետևանքով բաժանորդին ոչ մի փոխհատուցում չի տրամադրվում, ինչը եվրոպական երկրներում սահմանված է, իսկ "Երևան Ջուր" ընկերությունը ֆրանսիական "Veolia water" կազմակերպությունն է ներկայացնում:

Հ.Գ. Ի դեպ "Երևան Ջուր" ընկերության թեժ գծի նման աշխատանքը նորություն չի, նախորդ ամիսներին բազմիցս համոզվել եմ դրանում. այն արդեն տարիների անգործության փորձ ունի:
Կատեգորիա: Հասարակություն | Դիտվել է: 2015 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Երևան ջուր, ջրամատակարարում, jur, ջուր | Վարկանիշ: 5.0/1