Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Երեքշաբթի, 26/09/2017
Գլխավոր » 2010 » Հուլիս » 23 » Խոակին Բոգոսյանը 4 տարվա պայմանագիր կնքեց Ավստրիայի չեմպիոնի հետ
17:20
Խոակին Բոգոսյանը 4 տարվա պայմանագիր կնքեց Ավստրիայի չեմպիոնի հետ

Խոակին Բոգոսյանը վերջապես տեղափոխվեց Եվրոպա։ Ուրուգվահայ հարձակվողը, որը նախորդ մրցաշրջանում արդյունավետ խաղ ցուցադրեց արգենտինական «Նյուելզ Օլդ Բոյզում», չորս տարվա պայմանագիր է կնքել Ավստրիայի չեմպիոն «Ռեդ Բուլի» հետ։ Այս մասին տեղեկացնում է armsports.am–ը։

Ավելի վաղ արգենտինական և իտալական ԶԼՄ-ները Բոգոսյանին համառորեն ուղարկում էին իտալական ակումբներ։ Մասնավորապես, հավանական էր թվում Խոակինի «Լացիոյում» հայտնվելը։ Սակայն Բոգոսյանը հայտնվեց Ավստրիայում, որտեղ հանդես կգա այդ երկրի ուժեղագույն թիմում և կկրի 43 համարի մարզաշապիկը։ «Ռեդ Բուլը» հաջորդ շաբաթ հանդես է գալու Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում՝ մրցելով Կիպրոսի չեմպիոն «Օմոնիայի» հետ։ Բոգոսյանն արդեն իրավունք ունի մասնակցել այդ հանդիպմանը։

««Ռեդ Բուլը» չեմպիոն թիմ է, և ես հույս ունեմ, որ կարող եմ նպաստել նրան, որ պահպանենք այդ կոչումը։ Ինձ դուր է գալիս Զալցբուրգը և ինձ շատ լավ ընդունեցին։ Ես կարող եմ ինձ դրսևորել Եվրոպայում և լավ հաջողությունների հասնել միջազգային ասպարեզներում»,- ասել է Բոգոսյանը։

Սպասվում է, որ Խոակին Բոգոսյանն այս տարի պետք է իր նորամուտը նշի մեր ընտրանու կազմում։ Ֆուտբոլիստը ցանկանում էր ելույթ ունենալ Ուրուգվայի հավաքականում, սակայն Օսկար Տաբարեսը չընդգրկեց նրան այն խաղացողների ցանկում, որոնք մասնակցեցին 2010թ. աշխարհի առաջնությանը։

Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 786 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Խոակին Բոգոսյան, ֆուտբոլ | Վարկանիշ: 5.0/1