Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 23/11/2017
Գլխավոր » 2012 » Մայիս » 23 » Սպանությունն արդարացված է ...
11:33
Սպանությունն արդարացված է ...

1960թ. այս օրը մահացավ ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանը

    Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913-ին փոխադրվել է Սերբիա։ 
    Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ խորը ազդեցություն է ունեցել նրա կյանքում։
    1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին և ձերբակալվում: Սակայն 1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։
    Վերջինս պաշտպանվում էր երեք դատախազների կողմից, որոնցից մեկը բժիշկ Թեոդոր Նիմայերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր Քիլի համալսարանից։
    Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։
1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին։
Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։


Հ.Գ.
Աստծո տասը պատվիրաններից մեկն ասում է "մի սպանիր":
Սպանությունը քրեորեն պատժելի է:
Սպանությունն ըստ համամարդկային արժեքների անընդունելի, անարդար և անբարո քայլ է:
ԲԱՅՑ
քրիստոնյա, օրինապահ, արդարամիտ ու բարոյական լինելով հանդերձ`
Սպանությունն արդարացված է:

Իմ ամենասիրելի երգերից մեկը`

Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 2208 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Սողոմոն Թեհլերյան, սպանություն, Գինի լից | Վարկանիշ: 5.0/1