Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 23/11/2017
Գլխավոր » 2010 » Հուլիս » 29 » Սիցիլիայում հարսն ու փեսան զենքով նկարվելիս սպանել են լուսանկարչին
19:05
Սիցիլիայում հարսն ու փեսան զենքով նկարվելիս սպանել են լուսանկարչին
Իտալիայում նորապսակները հարսանեկան արարողության ժամանակ հրազենով լուսանկարվելիս պատահաբար կրակել են լուսանկարչի վրա։Լուսանկարիչ 45-ամյա Կալոգերո Ցիմեկը տեղում մահացել է գլխի հրազենային վնասվածքից։

Թե ի՞նչն է նորապսակներին ստիպել ձեռքը զենք վերցնել, արդյո՞ք դա սիցիլիական ավանդույթ է, թե պարզապես ցանկություն, հայտնի չէ։ 
22-ամյա Վալենտինա Անիտրան և 25-ամյա Իգնասիո Լիկոդիան ցանկացել են լուսանկարվել ամուսնության կապակցությամբ փեսայի ծնողների նվիրած ատրճանակով:

Հենց լուսանկարիչը պատրաստվել է լուսանկարել, կրակոցի ձայն է հնչել. պարզվել է, որ ատրճանակը լիցքավորված է եղել։
Ոստիկանությունն այժմ որոշում է՝ առաջադրե՞լ մեղադրանք փեսայի ծնողներին, որոնց տանը տեղի է ունեցել միջադեպը։

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 773 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Sicilia, Հարսանիք, հարս, harsaniq, italy, hars, Իտալիա, Սիցիլիա, pesa, weddings | Վարկանիշ: 5.0/1