Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Երեքշաբթի, 26/09/2017
Գլխավոր » 2013 » Մարտ » 16 » Ռամզան Կադիրովն իր Instagram-ի բաժանորդին նախարար է դարձրել (Ֆոտոշարք)
14:56
Ռամզան Կադիրովն իր Instagram-ի բաժանորդին նախարար է դարձրել (Ֆոտոշարք)

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն այսօր Instagram-ի իր էջում հայտարարել է իր բաժանորդ Արբի Թամաևի՝ կառավարության քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կազմակերպման նախարար նշանակելու վերաբերյալ: Չեչնիայի ղեկավարի ադմինիստրացիայում նշել են, որ այդ պաշտոնը նախարարների խորհրդում նոր կառույց է և կառավարության կազմի մեջ է մտցվել միայն այս շաբաթ:Նա պարզաբանել է, որ նորաստեղծ գերատեսչությունը պետք է խնդիրներ բացահայտի և դրանց մասին պատկան կառույցներին տեղեկացնի: 


«Արբի Թամաևը ակտիվորեն արձագանքել է «ինստագրամշիկներ» հավաքելու իմ խնդրանքին՝ նպատակասլացություն և նախաձեռնողականություն արտահայտելով: Այժմ այդ նույն որակները նա պետք է ցույց տա հանրապետության քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կազմակերպման նախարարի պաշտոնում: Ինչպես տեսնում եք, ամեն բան սկսվեց մեկ հեռախոսային համարից, իսկ հիմա վերաճել է մի ամբողջ նախարարության», - գրել է Կադիրովը: Այս իրադարձությունից հետո մեծացել է Կադիրովին հետևողների թիվը, իսկ օգտատերերից մեկն էլ արդեն ինքնաառաջադրել է իրեն մշակությի նախարարի պաշտոնը զբաղեցնելու համար, որին Կադիրովը հանդիպել է և քննարկել որոշ հարցեր:


Նախարար`  Արբի Թամաև.












Կից ներկայացվում է ֆոտոշարք Ռամզան Կադիրովի մասնակցությամբ`

1.

2.


3,


4,


5,


6,


7,


8,


Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտվել է: 1474 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: instagram, ռամզան կադիրով, Չեչնիա | Վարկանիշ: 5.0/2