Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Կիրակի, 22/10/2017
Գլխավոր » 2010 » Հուլիս » 16 » Ռուբեն հախվերդյանի կարծիքը Սերժ Սարգսյանի մասին
14:03
Ռուբեն հախվերդյանի կարծիքը Սերժ Սարգսյանի մասին

«Առհասարակ, երբ դու ինքդ ազնիվ չես քո ժողովրդի նկատմամբ, ինչպե՞ս կարող ես ազնվություն պահանջել քո հարեւանից»,- երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի այս խոսքերն ուղղված են Սերժ Սարգսյանին:

Երգահանը կիսում է Ղարաբաղյան իրավիճակի վերաբերյալ Սերժ Սարգսյանի գնահատականները, սակայն. «Շատ կցանկանայի, որ մեր նախագահը նախ եւ առաջ իր տունը մաքրեր ու նոր միայն դրանից հետո իրավունք ունենար թուրքերի մասին խոսել»:

Ապա պարզաբանեց. «Ես նկատի ունեմ` մարտի 1-ը, մեր քաղբանտարկյալները, որոնք այսօր բանտում են»:

Հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացը, ըստ նրա, մեր լրատվամիջոցներով այնքան էլ թափանցիկ չի ներկայացվում. «Մեր լրատվամիջոցները հիմնականում խոսում են հետեւանքների, այլ ոչ թե պատճառների մասին, արմատից չեն վերցնում հարցը: Օրինակ` երբ Սերժ Սարգսյանն ասում է` մենք պետք է սպիտակ թղթից սկսենք, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նա ինքն իրենից պետք է սկսի»:

Ի դեպ, Ռուբեն Հախվերդյանը վստահեցրեց, որ ինքը քաղաքական որեւէ շրջանակի քծնելու կամ դուր գալու խնդիր չունի, քանի որ իր համար բոլոր «չակերտավոր կուսակցությունները կլանների վերածված բաներ են»: Միակ կուսակցությունը, որի գաղափարախոսությանը նա հավատում է, ՀՅԴ-ն է, թեեւ նրա` վերջին տարիների շատ քայլերից Ռուբեն Հախվերդյանը ոգեւորված չէ:

Класс!
Կատեգորիա: Մշակույթ | Դիտվել է: 806 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Ռուբեն հախվերդյան, քաղաքականություն | Վարկանիշ: 5.0/1