Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 26/04/2024
Գլխավոր » 2010 » Հուլիս » 22 » Ով Է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը
14:21
Ով Է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

Sports Illustrated ամերիկյան ամսագրի ամենամյա վարկանիշի համաձայն՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը գոլֆիստ Թայգեր Վուդսն է։ Թայգեր Վուդսի եկամուտները 2010թ. կազմել են 90,5 մլն դոլար։

Նախորդ տարվա համեմատ` Վուդսի եկամուտները 10 տոկոսով նվազել են, սակայն դա չի ազդել վարկանշային աղյուսակում գոլֆիստի դիրքի վրա։ 2008թ. նա վաստակել էր 127,9 մլն դոլար, այսպիսով՝ երկու տարում նրա եկամուտները նվազել են 40 տոկոսով։

Երկրորդ հորիզոնականում ևս մեկ ամերիկացի գոլֆիստ է՝ Ֆիլ Միքոլսոնը. 2010թ. նա վաստակել է ընդհանուր առմամբ 61,7 մլն դոլար։ Առաջատարների եռյակը եզրափակում է բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեթեր կրտսերը՝ 60,2 մլն դոլար եկամուտով։

Պարբերականը ներկայացնում է ևս մեկ վարկանշային ցուցակ՝ 20 ամենահարուստ ոչ ամերիկացի մարզիկների։ Այն գլխավորում է շվեյցարացի թենիսիստ Ռոժե Ֆեդերերը։ Նրա եկամուտները կազմել են 61,7 մլն դոլար։ Երկրորդ տեղում է ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին՝ 44 մլն դոլարով։ Նախկին տարվա ցուցակի առաջատար հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը այս տարի հայտնվել է 3-րդ հորիզոնականում։ 2010թ. նա վաստակել է 44,5 մլն դոլար։ Ցուցակում ռուսաստանցի մարզիկներից ներկա է թենիսիստուհի Մարիա Շարապովան. Նա եզրափակում է վարկանիշը 19,9 մլն դոլար եկամուտով։

Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1309 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: tiger woods, ամենաբարձր վարձատրվող | Վարկանիշ: 5.0/1